Եվրահանձնակատարը հիացած է Ադրբեջանից որպես ԵՄ «վստահելի գործընկերոջ»

Ադրբեջանը գազի համաեվրոպական մատակարար է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։

«Այսօր ես կազմակերպեցի ԵՄ-Ադրբեջան էներգետիկ երկխոսությունը Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ՝ մեր ռազմավարական գործընկերությունը քննարկելու համար:

Սակայն մեր համագործակցությունը դուրս է գալիս գազային ոլորտի սահմաններից, քանի որ հսկայական ներուժ կա վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում»,- գրել է նա։

Սիմսոնը նշել է, որ ձմռանից հետո Եվրոպայի գազի պահեստները կիսով չափ լիքն են, գազի գները կայուն են, իսկ հաջորդ ձմռան կանխատեսումները դրական են։

«Մենք դրան հասել ենք ԵՄ երկրների քաղաքացիների և մեր վստահելի գործընկերների, ինչպիսին Ադրբեջանն է, աջակցության շնորհիվ։ Մենք երկուսս էլ վճռական ենք՝ իրականացնելու մեր ռազմավարական գործընկերությունը»,- հավելել է եվրահանձնակատարը:

News.am