Չավուշօղլու․ Եթե Հայաստանը հուշարձանը չհանի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու պատճառը։ Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920–ականներին թուրքերիմ և ադրբեջանցիներին սպանողներին և հուշարձան տեղադրում։ Նա սպառնացել է, որ եթե նման բաները շարունակվեն, բացի օդային սահմանները փակելուց, այլ միջոցներ էլ կձեռնարկվեն Հայաստանի դեմ։

«Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը, քանի որ նա պետք է Սևծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը մասնակցի։ Եթե Հայաստանը նման կերպ շարունակի, հուշարձանը չհանի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»,–ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ օրեր առաջ Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձան։

News.am