2023-05-03 18:28
Լրատվական գործակալություններ
Թագուհի Թովմասյան․ Ստորագրահավաք՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով
Այսօր՝ ժամը 15:30-ին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ», գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես
նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է։
Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին», - գրել է պատգամավորը։
News.am