2023-05-03 18:49
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ում սկսվել է Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների հերթական փուլը
ԱՄՆ-ում այսօր ևս շարունակվում է Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները։
Հանդիպումն արդեն սկսվել է, որը տեղի է ունենում Արլինգտոնում։ Բանակցություններն ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ։
Ավելի վաղ ԱՄՆ դիվանագիտական աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել էին, որ փորձ է արվելու հասնել ճանապարհային քարտեզի մշակմանը։
Նշենք, որ այսօր արդեն բանակցությունների երրորդ օրն է։
«Փաստինֆո»