2023-05-03 19:15
Լրատվական գործակալություններ
Կրեմլ․ Ռուսաստանը հարձակումը գնահատում է որպես ահաբեկչություն և Պուտինի դեմ մահափորձ
Ռուսաստանը նախագահի նստավայրի վրա հարձակումը գնահատում է որպես ահաբեկչություն և Պուտինի դեմ մահափորձ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այս գործողությունները գնահատում ենք որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և մահափորձ Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ, որն իրականացվել է Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթի նախաշեմին, որի ընթացքում նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ այսօր գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչուով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլի նստավայրին:
News.am