Մեդվեդև․ Բացի Զելենսկու և նրա թիմի ֆիզիկական ոչնչացումից, այլ տարբերակներ չեն մնացել

Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո այլ տարբերակներ չեն մնացել, բացի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի ֆիզիկական ոչնչացումից։ Այս մասին Telegram ալիքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РБК-ն։

«Այսօրվա ահաբեկչությունից հետո այլ տարբերակ չի մնացել, բացի Զելենսկու և նրա կաբալայի ֆիզիկական ոչնչացումից։ Նա նույնիսկ պետք չէ անվերապահ հանձնման ակտը ստորագրելու համար»,- գրել է նա։

Մայիսի լույս 3-ի գիշերը Կրեմլում նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին ավելի վաղ հայտնել էին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

News.am