2023-05-04 10:04
Լրատվական գործակալություններ
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադրին
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 3-ին ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։