Գալուզին․ ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող լինել առանց «գետնի վրա» ծագող խնդիրների

Այնպիսի հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ընթացողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց ինչ-ինչ խոչընդոտների, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ժամանակին հաջողվել է մարել թեժ հակամարտությունը։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց հրադադարի և հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ շարժման մեկնարկի և խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին է։

Ներկայումս, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, երկխոսության միջոցով գործընթացն ընթանում է կարգավորման 4 հիմնական ուղղություններով` տարածաշրջանում կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքում, սահմանների սահմանազատում, հանրային կապերի հաստատում:

Այս բոլոր ուղղություններով Ռուսաստանն այս տարիների ընթացքում փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել, դրանցից յուրաքանչյուրի համար լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար, նշել է Գալուզինը:

«Կարգավորման հիմնական տարրերը, այն է` հրադադարը և հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքի առանցքային ուղղությունների ձևակերպումը, այդ բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»,-ասել է նա։

Sputnik Արմենիա