Պրիգոժինը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ հարձակումն արդեն փաստորեն սկսվել է

Ուկրաինայի ԶՈւ հարձակումն արդեն սկսվել է։ Այս մասին հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, գրել է Dailymoscow-ն։

Ըստ Պրիգոժինի՝ արձանագրվում է հակառակորդի ավիացիայի բարձր ակտիվություն ինչպես ճակատի պարագծով, այնպես էլ նրա ներսում։ Ընդ որում՝ ներսում իրավիճակը վերահսկվում է ՄՌԸ-ի մարտիկների կողմից, սակայն պարագծի առումով «այնքան էլ լավ իրավիճակ չէ»։

Պրիգոժինն ընդգծել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն ակտիվացել է Ուկրաինայի պատմական սահմաններից դուրս։ «Գնացքներ, անօդաչուներ և այլն, և ես կարծում եմ, որ արդեն ամեն ինչ սկսվել է»,- ավելացրել է նա։

Ուկրաինական բանակի հակահարձակումը կարող է ակտիվ փուլ մտնել արդեն առաջիկայում, նշել է Պրիգոժինը։

News.am