ՌԴ կառավարությունը հավանություն տվել Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին նախագծին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Երևանում գտնվող Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրի նախագծին։ Համապատասխան հրամանը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փաստաթղթում ամրագրված են համալսարանի խնդիրները:

Դրանք ներառում են ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի հանրահռչակման համար կրթական միջոցառումների անցկացում, ռուսաց լեզվի ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծում ու զարգացում, ռուսական կրթության ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացում, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դերի և ազդեցության ամրապնդում՝ աշխարհի մարդասիրական և գիտատեխնիկական ոլորտներներում և այլն։

News.am