2023-05-04 12:17
Լրատվական գործակալություններ
Ալիևը կողմ է առանց միջնորդների Բաքվի և Երևանի բանակցությունների անցկացմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողմ է, որ Բաքվի և Երևանի բանակցություններն անցկացվեն առանց միջնորդների։
«Կարծում եմ, որ համաձայնության գալու լավագույն միջոցն ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև, առանց որևէ միջնորդի, ֆասիլիտատորների և խանգարումների»,- ասել է Ալիևը հայկական օկուպացված Շուշի քաղաքում անցկացվող միջոցառման ժամանակ։
«Կարծում եմ, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցություններն ավելի օգտակար և պիտանի կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է այսուհետ ևս շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- նշել է Ալիևը։ Նա տեղեկացրել է, որ բանակցությունների հաջորդ փուլը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։
News.am