Ֆիալա․ Ինչո՞ւ ԵՄ-ն չի կիրառում պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ

Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ խաղաղ լուծման։ Այս մասին ասաց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է չեխական կառավարությունը լռում Լաաչինի միջանցքի մասին, իսկ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառու Ադրբեջանի մասին։

«Մենք աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ ուղղված խաղաղ լուծման։ Ես կարծում եմ, որ չպետք այս ճանապարհին խոչընդոտները դիտարկել կամ խնդիրները»,- ասաց նա՝ նշելով, որ ընդհակառակը պետք է փորձենլ հասնել տևական խաղաղության հասնել։

Իսկ դա անելու համար մեզ պետք է բարի կամք՝ երկու կողմերից, ասաց նա՝ նշելով, որ այնպես չէ, որ լուռ կմնան, չեն մեկնաբանի իրավիճակը, ասաց Ֆիալան։

Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։

Armenia Today