Կադիրով․ Ինձ համար տհաճ է Պրիգոժինի հայտարարությունները լսել

Եթե ​​ավագ եղբայր Պրիգոժինը և «Վագներ»-ը հեռանան, ապա Գլխավոր շտաբը կկորցնի փորձառու մարտական ​​միավոր, իսկ կրտսեր եղբայր Կադիրովն ու «Ախմատ»-ն Արտեմովսկում կզբաղեցնեն նրա տեղը։ Եթե ​​սցենարն ամեն դեպքում այսպիսին լինի, ապա մեր մարտիկները պատրաստ են առաջ շարժվել և գրավել քաղաքը։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Դա մի քանի ժամվա հարց է։ Բայց ես կուզենայի, որ քաղաքի մնացած երկու կիլոմետրը վերցնեինք ոչ թե զինվորների կյանքի գնով, այլ փոխըմբռնման, աջակցության, հրամանատարության ու մարտիկների վճռականության արդյունքում՝ կատարելու Պուտինի հրամանը։ Ինձ համար տհաճ է Եվգենի Վիկտորովիչի վերջին հայտարարությունները լսելը և կրկնակի տհաճ է, որ ՌԴ ՊՆ ղեկավարությունը չի մեկնաբանում կամ չի հանդիպում «Վագներ» ՊՄԿ-ի ղեկավարության հետ՝ որևէ որոշում կամ պարզաբանում ընդունելու համար»,- գրել է Կադիրովը։

News.am