Այսօր կկայանա Չարլզ III-թագավորի թագադրման արարողությունը

Այսօր Լոնդոնի Վերթմինսթերյան Աբբայությունում կկայանա Չարլզ III-թագավորի թագադրման արարողությունը։

Այսօր Չարլզ III-ը կդառնա Վեսթմինսթերյան աբբայությունում թագադրված քառասուներորդ թագավորը։ Նրա կողքին կթագադրվի կոնսորտ թագուհին:

Վեսթմինսթերյան աբբայությունը 1066 թվականից ի վեր եղել է բոլոր բրիտանական միապետերի թագադրման վայր։ Վիլհելմ Նվաճողն առաջինն է, ով թագադրվել է այնտեղ:

Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագադրությունն առաջինն էր, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Մարդկանց մեծ մասն առաջին անգամ էր նման միջոցառում դիտում հեռուստացույցով: Երևանում Բրիտանիայի դեասպանության հաղորդմամբ, նորին մեծություն թագավորի թագադրումը կլինի առաջինը, որ կհեռարձակվի սոցիալական ցանցերի միջոցով:

Panorama.am