«Բեկում» համաերիտասարդական ֆորումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեղի է ունենում «Բեկում» համաերիտասարդական ֆորումը, որը կրում է «2018 թվական․ հեղափոխությու՞ն, թե՞ խաբեություն» խորագիրը։
Ֆորումը կազմակերպել է «Երիտասարդի ձայնը ակումբ» Հասարակական կրթական կազմակերպությունը։
ֆորումի ընթացքում կխոսվի 2018 թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին․ ինչու՞ և ինչպե՞ս տեղի ունեցավ իշխանափոխությունը, ի՞նչ էին սպասում և ի՞նչ ստացան մեր քաղաքացիները, ի՞նչ է սպասվում մեր երկրին ու ի՞նչ է պետք անել այս վիճակից դուրս գալու համար։
Տեղի կունենան Երեք պանելային քննարկումներ՝ հետևյալ խորագրերով․
1․ «Հայաստանի հոգևորմշակութային և հասարակական հարաբերությունների ճգնաժամը և դրա հաղթահարման ուղիները»
2․ «Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»
3․ «Հասարակական համերաշխության ապահովումը և ժողովրդական նոր շարժման անհրաժեշտությունը. ի՞նչ սցենարներ են հնարավոր»
«Երիտասարդի ձայնը» ՀԿ ղեկավար Հովհաննես Հարությունյանը կխոսի «Հեղափոխությունը բուհերում» թեմայով։
Ֆորումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
Yerevan Today