Չինաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Չինաստանի նկատմամբ ռազմավարությունը

ԱՄՆ-ն կոտրել է Չինաստանի հետ Բալիում ձեռք բերած դրական թափը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Դիվանագետն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների կայունացումը առաջնահերթություն է։

«Անցյալ նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ցինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջող բանակցություններ ունեցան Բալիում և եկան կարևոր կոնսենսուսների: Այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր ամերիկյան կողմի մի շարք սխալ գործողություններն ու հայտարարությունները խաթարեցին երկկողմ հարաբերություններում դժվարությամբ ձեռք բերված դրական տեմպը, երկրների միջև հարաբերությունները կրկին սկսեցին սառել»,- ասել է Ցին Գանը։

Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների կայունացումն առաջնահերթություն է։

Նա նաև նշել է, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ կմնա ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, ինչպես առաջարկել է Սի Ծինփինը։

Sputnik Արմենիա