Իրանի ԱԳՆ․ Ադրբեջանցի դիվանագետներին վտարել են՝ ի պատասխան իրանցի դիվանագետների վտարմանը
Ադրբեջանցի չորս դիվանագետներ վտարելվել են Իրանից՝ ի պատասխան Բաքվի կողմից իրանցի դիվանագետների վտարմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով Իրանից չորս ադրբեջանցի դիվանագետների վտարման մասին հարցին։ Նա հաստատել է այս լուրը՝ ասելով, որ դա պատասխան է չորս իրանցի դիվանագետների վտարմանն առնչությամբ Ադրբեջանի «ապակառուցողական գործողություններին», հայտնում է IRNA-ն։
«Մենք միշտ հստակ և թափանցիկ արտահայտել ենք մեր տեսակետները Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ»,- ասել է նա՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Երկու երկրների հարաբերությունները ամուր են, և մենք չպետք է ձեռնարկենք որևէ գործողություն, որը չի բխում երկու երկրների շահերից, այլ այն կողմերի շահերից, ովքեր ցանկանում են վնասել այդ հարաբերություններին»,- հավելել է նա։
News.am