airBaltic ավիաընկերությունը 12 տարվա դադարից հետո վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները

2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airbaltic.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: