Պեսկով․ ԱՊՀ երկրների ղեկավարները մայիսի 9-ին կհանդիպեն ոչ պաշտոնական նախաճաշի շուրջ

ԱՊՀ երկրների առաջնորդները, որոնք Մոսկվա են մեկնել Հաղթանակի շքերթին ներկա լինելու նպատակով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով` Պուտինը ելույթ կունենա Հաղթանակի շքերթին։

«Պետությունների ղեկավարները նրա հետ կլինեն տրիբունայում։ Այնուհետև միասին ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։ Դրանից հետո պետությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական նախաճաշ է նախատեսված»,– ասել Է Պեսկովը։

Նշենք, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Sputnik Արմենիա