Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիների համար Վրաստան չայցելելու հանձնարարականը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է ոռւսաստանցիների համար Վրաստան չայցելելու հանձնարարականը։ Այս մասին նշվել է ԱԳՆ կայքի հաղորդագրությունում։
«Չեղարկվում է Ռուսաստանի ԱԳՆ 2019թ. հունիսի 21-ի հանձնարարականը Վրաստան չայցելելու մասին։ Միևնույն ժամանակ, այդ երկիր այցելելու համար պետք է հաշվի առնվեն անվտանգության ասպեկտները՝ շրջահայացություն ցուցաբերելով»,- նշվել է հաղորդագրությունում։
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է չեղարկել Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը, որը գործում էր 2019թ. հունիսից, նաև Վրաստանի քաղաքացիների համար մտցվել է Ռուսաստանի Դաշնություն մուտքի անվիզա ռեժիմ։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ այս քայլերն «ընթանում են... Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև շփման պայմանների հետևողական հեշտացման հունով՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը»։
News.am