Զուրաբիշվիլի․ Վիզաների չեղարկումը ռուսական հերթական սադրանքն են
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար անվանում է հերթական սադրանք։ Նախագահի խոսքով՝ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և վիզային սահմանափակումների չեղարկումը Վրաստանի հետ անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ և մեր տարածքի օկուպացիան։
«Հերթական ռուսական սադրանք։ Ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և վիզային սահմանափակումների չեղարկումը Վրաստանի հետ անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ և մեր տարածքի օկուպացիան»,- գրել է նախագահը Թվիթերում։
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել, որոնցով նախատեսվում են Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկում և ուղիղ ավիահաղորդակցության վերականգնում։
News.am