Վատիկանում հայտարարել են խաղաղության ծրագրի հարցով ՌԴ-ի և Ուկրաինայի հետ շփումների մասին
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի հարցով շփումների մասին, հաղորդում է ANSA-ն:
«Մոսկվան և Կիևն ասացին, որ ոչինչ չգիտեն առաքելության մասին, բայց հետո տեղի ունեցան շփումներ, որոնց ընթացքում թյուրիմացությունը վերացավ», - ասաց նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ուկրաինայում Վատիկանի առաքելության աշխատանքի մասին տեղեկությունները։
Ճեպազրույցում Կրեմլի խոսնակն ասել էր, որ «ոչինչ» չգիտի այդ ջանքերի մասին:
Հռոմի պապը հայտարարել էր Ուկրաինայում Վատիկանի խաղաղ առաքելության մասին։ Դրանից հետո Վաշինգտոնը հայտարարել էր, որ տեղյակ է Սուրբ Աթոռի ջանքերի մասին և աջակցում է նրանց, իսկ CNN-ը հայտնել էր, որ Ուկրաինայում տեղյակ չեն դրանց մասին։
News.am