Բայդենի ընտանիքի անդամներին մեղադրում են Չինաստանից միլիոնավոր դոլարներ ստանալու մեջ

Դեմոկրատ Ջո Բայդենի ընտանիքի անդամները միլիոնավոր դոլարներ են ստացել Չինաստանից, երբ նա ԱՄՆ փոխնախագահն էր։ Չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը (Կենտուկի):

Նա նշել է, որ կոմիտեն հետաքննում է քաղաքական գործչի և նրա ընտանիքի «ստվերային գործարքները», որոնք, իբր, «շահել են Ջո Բայդենի պետական ​​պաշտոն զբաղեցնելու փաստից» և դրանով իսկ «վտանգել երկրի ազգային անվտանգությունը»։

«Ամերիկյան ժողովրդի հետ ազնիվ լինելու փոխարեն՝ Բայդենը 2020 թվականի ընտրություններից հետո պնդում էր, որ իր ընտանիքը Չինաստանից գումար չի ստացել։ Սա սուտ էր 2020թ-ին։ Եվ հիմա էլ նա շարունակում է ստել ամերիկյան ժողովրդին։ Բայդենները միլիոնավոր դոլարներ են ստացել Չինաստանից։ Անհնար է պատկերացնել, որ նախագահը չի իմացել այս մասին»,- փաստարկել է նա։

Կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանի մի քանի քաղաքացիներ և ձեռնարկություններ, որոնք «զգալի կապեր ունեն չինական հետախուզության և Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության հետ», թաքցրել են Բայդենների ընտանիքին դրամական փոխանցումների աղբյուրները՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման միջոցով:

News.am