ՀՀ ՊՆ․ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է

Սոթքի ուղղությամբ լարվածությունը թուլացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։

Sputnik Արմենիա