2023-05-11 13:40
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱՆ․ Դա դեմ է անգամ պատերազմի օրենքներին
Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: