Մարզպետ․ Գեղարքունիքի որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել

Գեղարքունիքի մարզի որևէ բնակավայրից քաղաքացիների տարհանում չի իրականացվել։ Այս հայտարարությունն արել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, թե իբր իրականացվել է քաղաքացիների տարհանում: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Մարզպետը հորդորել է հետևել պաշտոնական լրահոսին։

Sputnik Արմենիա