ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին մուտք գործել իր տարածք

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն կոչ է արել Վրաստանին, որը հավակնում է անդամակցել ԵՄ-ին, թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին մուտք գործել իր տարածք, հաղորդում է Reuters-ը։

ԵՄ-ն նաև կոչ է անում Վրաստանին իր տարածք չթողնել ոչ անվտանգ ռուսական ինքնաթիռներ, քանի որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս Ռուսաստանին ծառայություններ մատուցել դրանց լիցենզավորված սպասարկման համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ավիաընկերությունները կարող են թռիչքներ սկսել դեպի Վրաստան արդեն հաջորդ շաբաթ:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքները կարող են վերսկսվել մեկ ամսվա ընթացքում: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե Վրաստանը բարդ պայմաններ չառաջադրի։ Մուրադյանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտին Վրաստանը պետք է և հետաքրքիր։

News.am