Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար․ ԱՄՆ-ն աջակցել է Կիևին հրթիռներ փոխանցելու որոշմանը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Storm Shadow մեծ հեռահարության թևավոր հրթիռներն Ուկրաինային փոխանցելու` Լոնդոնի որոշմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերում է Storm Shadow-ի օգտագործմանը, փոխանցմանը կամ նվիրատվությանը, Միացյալ Նահանգներն անհավանական աջակցություն է հայտնում Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ»,-հայտարարել է նա` պատասխանելով Ուկրաինայի թեմայով խորհրդարանականների հարցերին:
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էր, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հետևել Բրիտանիայի օրինակին և Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռներ փոխանցել, բայց հույս ունի, որ Լոնդոնի ծրագրերը Վաշինգտոնին թույլ կտան «դուրս գալ իրավիճակից»` Կիևին մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ փոխանցելու կոչերի ֆոնին:
Sputnik Արմենիա