2023-05-11 19:33
Լրատվական գործակալություններ
Էրմիտաժն ու Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Էրեբունի թանգարանում կայացել է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով պայմանագրի կնքման արարողությունը։ Այն ստորագրվել է պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կողմից։
Պայմանագրով նախատեսված է Էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչպես նաև առավել զարգացնել երկու հաստատությունների միջև փոխադարձ համագործակցությունը։
«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտել է, որ այսօր հայոց պատմության համար կարևոր օր է և պատմական օր է մեր թանգարանի համար:
Times.am