Ադրբեջանի զինուժը Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Մայիսի 11-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են ականանետից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Sputnik Արմենիա