Սոթքում վիրավորված զինծառայողներից 2-ին տեղափոխել են Երևան

Սոթքի ուղղությամբ այսօր՝ մայիսի 11-ին, ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված չորս զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախարարության փոխանցմամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: