Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանին. ցնցումները զգացել են Հայաստանում

Մայիսի 11-ին երկրաշարժ է եղել Թուրքիա-Իրան սահմանային գոտում։ Ցնցումները զգացվել են Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 11-ին` տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Sputnik Արմենիա