Պրիգոժին․ ՊՄԿ «Վագները» կշարունակի հարձակումը Բախմուտում

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ ՊՄԿ կործանիչները շարունակում են իրենց հարձակումը Բախմուտում։

Միաժամանակ նա ընդգծել է, որ սպասում է ՌԴ ՊՆ-ի որոշմանը՝ «Վագներ» ՊՄԿ-ին զինամթերք և զենք «պահանջվող քանակությամբ» տրամադրելու վերաբերյալ։ Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ ՊՄԿ մարտիկները կլքեն քաղաքը, եթե արկերի խնդիրը չլուծվի։

«ՊՄԿ «Վագները» «շարունակում է իր հարձակումը Բախմուտում և սպասում է անհրաժեշտ քանակությամբ զինամթերք և զենք տրամադրելու վերաբերյալ որոշմանը», - Պրիգոժինի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

ՊՄԿ-ի հիմնադիրը բացատրել է նաև, որ վերջին շրջանում Բախմուտի ուղղությամբ Վագների հարձակողական գործողությունների արդյունավետությունը նվազել է։

Ավելին, ըստ Պրիգոժինի՝ Բախմուտում Վագների ՊՄԿ-ի շրջապատման լուրջ վտանգ կա՝ եզրերի ձախողման արդյունքում։ «Թևերն արդեն ճաքում են և ընկնում», - ավելացրել է նա:

News.am