2023-05-12 14:42
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:
News.am