2023-05-12 14:52
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ադանա նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Twitter-ում գերատեսչության գրառման համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Սաիմբեյլի շրջանում տեղական ժամանակով 11:33-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։
News.am