«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնությունը ակցիա են կազմակերպել դեսպանատների դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբն այսօր՝ մայիսի 12-ին, Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնում Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին և ՀՀ կառավարությանը։

 

Խմբի ներկայացուցիչները կլինեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, Ֆրանսիայի դեսպանատանը, Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության շենքի մոտ և կփոխանցեն ստորագրությունների պատճենները:

News.am