2023-05-13 11:17
Լրատվական գործակալություններ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից
Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մյուս վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:
Sputnik Արմենիա