Հայտնի է` երբ և որտեղ կկայանա հաջորդ եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում։ Այս մասին եռակողմ հանդիպումից հետո ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Հայտնել էինք, որ Բրյուսելում ավարտվել է Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով` կողմերը որոշել են, որ հաջորդ քայլը կլինի սահմանների դելիմիտացիան։

Միշելի հավաստմամբ` հակամարտող կողմերն առաջընթաց են գրացել նաև համապարփակ խաղաղության հաստատման հարցում։ Եվրոպական խորհրդի նախագահը, սակայն, «առաջընթացից» մանրամասներ չի հայտնում։

Միշելը հայտնեց, որ ևս մեկ հանդիպում այս ձևաչափով նախատեսվում է հոկտեմբերին, Իսպանիայի Գրանադա քաղաքում:

Նշենք, որ մինչ հուլիսյան հանդիպումը հունիսի 1–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված է Քիշնևում։ Դրան կմասնակցեն նաևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Այս հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։

Sputnik Արմենիա