Մամեդովը և Օլսոնը քննարկել են խաղաղության գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկա Օլսոնի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

«Մամեդովը և Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,- տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ուստի խաղաղության պայմանագրի կնքման հիմնական նախաձեռնողն է։ «Նա նշել է, որ չնայած դրան, Հայաստանը խոչընդոտում է խաղաղության գործընթացին, այդ թվում Երևանի վերջին սադրանքները սահմանին վնաս են հասցնում խաղաղության բանակցությունների միջազգային ջանքերին»,- ընդգծել է գերատեսչությունը։

Օլսոնն, իր հերթին, հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման և դրա համար խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության մասին։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»,- մեջբերել են ԶԼՄ-ները։

News.am