Վիկտորին․ Հուսով ենք՝ երկու կողմերն էլ զորքերը կհանեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սա ընթացիկ աշխատանք է, որն ապահովում է առաջադիմություն, վստահ եմ, այստեղ կողմերին հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հավաքվելու և քննարկելու բոլոր հարցերը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսլի ասուլի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկվարների ու Եվրոպկան խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը և դրան հաջորդած հայտարարությանը:
«Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների սեղանին և եթե զգուշությամբ կարդաք Շառլ Միշելի հայտարարությունը, ապա կտեսնեք, որ հիմնական ուղերձը հենց դա է: Մենք իհարկե, գերիների վերադարձի ուղղությամբ բվական երկար ժամանակ աշխատում ենք: Նրա հայտարարությունում ասվում է. «Կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք բաց կթողնվեն գալիք շաբաթների ընթացքում»: Նաև նախագահ Միշելն ընդգծում է, որ չափազանց կարևոր է երաշխավորել փոխըմբռնումը այն առումով, որ այս աշխատանքը կշարունակվի և այս մարդիկ ազատ կարձակվեն արագացված գործընթացով: Մնացածը պետք է քննարկվի:
Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության, հուսով ենք, որ երկու կողմերն են զորքերը կհանեն, բոլորը կանցնեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին»,-ասաց Վիկտորինը:
Նա հիշեցրեց, որ մեծ հանդիպում է լինելու հունիսին Քիշնևում, ապա եռակողմ հանդիպումներ դեռ սպասվում են:
News.am