2023-05-16 13:42
Լրատվական գործակալություններ
«Զվարթնոց» և «Բջնի ամրոց» արգելոցներն անցնում են ամառային աշխատանքային գրաֆիկի
Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցն անցնում են ամառային աշխատանքային գրաֆիկի։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մայիսի 18-ից երեքշաբթիից կիրակի բաց կլինի ժամը 10։00-19։00, երկուշաբթի՝ ժամը 10։00-18։00։
ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը բաց կլինի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00, երկուշաբթի՝ ժամը 10։00-18։00։