Հակոբյան․ Արցախում քաղաքական կոնսուլտացիաները ներքաղաքական խնդիրներ են
Արցախում քաղաքական կոնսուլտացիաները ներքաղաքական գործընթացներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը:
«Դրանք պաշտոններ զբաղեցնելու գործընթացներ են: Եվ հատկապես Արցախի պետնախարարի պաշտոնը ներքաղաքական հարցեր լուծող պաշտոն է: Մենք ավելի ծավալուն աշխատանքով ենք զբաղված, քան այն, ինչով զբաղված են Արցախի իշխանությունները, կամ նման նպատակներ ունեցող ուժերը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:
Նա պատմեց, որ իրենց կուսակցությանը քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու մասին ոիրևէ առաջարկ չի եղել. «Գուցե իրենք իրար մեջ են կոնսուլտացիաներ անում, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք՝ երեկ Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր Արցախում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:
Մենք փորձեցինք կապ հաստատել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ, հասկանալու համար՝ արդյո՞ք Արցախում մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: