2023-05-17 16:46
Լրատվական գործակալություններ
Ալիևն ու Մյասնիկովիչը քննարկել են Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության հնարավորությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Ինչպես հաղորդում է АПА-ն, հանդիպմանը քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառության և առևտրի հնարավորությունների ընդլայնման հարցերը:
Միխայիլ Մյասնիկովիչը նախագահ Իլհամ Ալիևին ներկայացրել է համագործակցության ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ։
News.am