Սամվել Բաբայանին առաջարկել են «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական մարմնին»
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, երեկ տեղի է ունեցել Բաբայանի և Արցախի նախագահի հանդիպումը։ Հանդիպմանը սակայն Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել, հաղորդում է «Ազատությունը»:
Փոխարենը, ըստ մամուլի ծառայության, առաջարկել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական կոլեգիալ մարմնին», որի նպատակը և գործառույթները, ինչպես պնդում են՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար պարզ չեն եղել։ Արցախի նախագահականից դեռ այս հանդիպման մասին տեղեկություն չեն տրամադրել։
Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միասական հայրենիք» կուսակացության ղեկավար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանրահավաք էր կազմակերպել՝ իրեն Արցախի պետնախարար նշանակելու պահանջով։
44-օրյա պատերազմից հետո Արցախի հերոսի կոչումից հրաժարված Բաբայանը հանրահավաքում պնդել էր, թե իշխանության կռիվ չի անում, արցախցիներին զգուշացրել էր, որ կարող են փախստական դառնալ՝ եթե շարունակեն դիտորդի դերում մնալ. - «Գլխավոր խնդիրը նա է, որ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որտեղ և ընդգրկված ա Ղարաբաղը։ Հայաստանը ճանաչում ա այդ Ադբրեջանը։ Դա իրա իրավունքն ա»։
Բաբայանին պետնախախարար նշանակելու պահանջին ի պատասխան, նախագահ Արայիկ Հարությանը նույն օրը ֆեյսբուքյան իր էջում գրել էր , թե պատրաստ է քննարակումներ սկսել, բայց փաստորեն ինչպես Բաբայանի մամուլի ծառայությունն է փոխանցնում, առայժմ պետնախարարի պաշտոնի փոխարեն Արայիկ Հարությունյանը Բաբայանին կոլեգիալ մարմին է հրավիրում։
Ի՞նչ է անելու Սամվել Բաբայանն ու իր ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ Բաբայանն առայժմ տասնօրյա դադար է վերցրել և բողոքի ակցիաների չի անցկացնի։ Փոխարենը ընդունել է նախագահի՝ քաղաքական կոնսուլտացիաների առաջարակը։
Պատճառը, ըստ Բաբայանի մամուլի ծառայության, հասարակական և քաղաքական ցնցումներից խուսափելն է եղել, քանի որ, ինչպես պնդեցին, մայիսի 15-ին Ստեփանկերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրապարակի անմիջական հարևանությամբ իշխանությունը կենտրոնացրել էր ոստիկանական ուժեր, հրշեջ-ջրցան մեքենաներ, ինչպես նաև հատուկ ջոկատայիններ։
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կոնսուլտացիները շարունակվելու են բացառապես Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջի օրակարգով։
News.am