2023-05-17 17:50
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքի և շտապօգնության մեքենայի ուղղությամբ. 2 վիրավոր ունենք
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՀՀ ՊՆ–ի` այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:
Գերատեսչությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:
Sputnik Արմենիա