2023-05-17 17:51
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ին և 12–ին հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Սոթքի հատվածում։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ սադրիչ քայլերից»,– ասաց նա։
Զախարովան համոզմունք հայտնեց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական հարթակում։
Sputnik Արմենիա