Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության շուրջ իրավիճակը միատարր չէ
Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության շուրջ իրավիճակը միատարր չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ կան շփման կետեր, կան կետեր, որոնց շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են, բայց պետք է խոսել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ գնահատել փոխգործակցության կոնկրետ մասը։
Զախարովայի խոսքով՝ կան հարավկովկասյան ուղու վրա հաջող փոխգործակցության օրինակներ, կա Սիրիայի հարցով համագործակցության օրինակ: «Կան օրինակներ, որ մեկ-երեք-չորս տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ այս ձևաչափերում և այս հարցերում էլ կարելի էր պայմանավորվել։ Երկու երկրների ղեկավարության ջանքերի շնորհիվ ելքեր գտնվեցին այն իրավիճակներից, որոնք շատերն անլուծելի էին համարում»,-ասել է նա։
News.am