Սահմանադրագետ․ ՀՀ մեկ մմ տարածքի փոփոխության դեպքում հարցը պետք է դրվի հանրաքվեի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անելով Նիկոլ Փաշինյանը երկու նպատակ էր հետապնդում. մի նպատակը Միշելը հստակ ասաց, երկրորդը անկլավների խնդիրն է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Եթե Հայաստանն ասում է, որ ՀՀ տարածքը պետք է լինի 29 800 քառակուսի կմ է, դրանով ընդունում է, որ այդ անկլավները ադրբեջանական տարածքներ են և ի վերջո, պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ մենք գիտենք, որ առնվազն երկու անկլավ ռազմավարական նշանակություն ունեն, և եթե մենք վերահսկողություն չենք ունենալու Տիգրանաշենի և Ոսկեպարի նկատմամբ, մենք ըստ էության, զրկվելու ենք Վրաստան և Իրան ռազմավարական ճանապարհներից: Եթե այդտեղ լինելու է ադրբեջանական վերահսկողություն, մեր շուրջ օղակն ավելի է սեղմվելու»,-հայտարարեց Սահմանադրագետը:
Նա ընդգծեց, որ այդ տարածքները Հայաստանի տարածք են և Հայաստանը չպետք է հիմք ընդուներ այն, ինչ եղել է ԽՍՀՄ ժամանակ: «Փաշինյանը դա արեց, որովհետև իր համար ազգային շահեր գոյություն չունեն, իր խնդիրը իր սեփական աթոռը պաշտպանելն է:
Սահմանադրությունը բավականին բարդ մեխանիզմներ է նախատեսում տարածքի փոփոխության հետ կապված: Հայաստանի ցանկացած մեկ միլիմետր տարածքի փոփոխման դեպքում Սահմանադրությունը նախատեսում է, որ պետք է լինի հանրաքվե: Բայց ես համոզված եմ, որ իշխանությունները խույս են տալու նման հնարավորությունից և փորձելու են ծածկադմփողցող այդ խնդիրները լուծել»,-ասաց Վարդան Պողոսյանը:
News.am