Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ-ի կինոլոգներն իրենց շների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) կինոլոգներն իրենց ընտանի կենդանիների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Հատուկ ուսումնական համալիրում կինոլոգիական հաշվարկները հաղթահարել են խոչընդոտների դասընթացը։

«Զինծառայողներն իրենց շների հետ ծառայողական հրամանների կատարման և տարբեր խոչընդոտների հաղթահարման (արգելքներ, աստիճաններ, ինժեներական պատնեշների գոտի, խրամատներ, ջրով խրամատ և փայտե ձող) վարժանք են անցկացրել»,– ասված է հաղորդագրությունում:

Հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն ու նրանց շները անցկացրել են նաև սահմանախախտի ձերբակալման և ուղեկցման, կողմնակի մարդկանց կողմից առաջարկվող կամ նետված կերից հրաժարվելու և ռազմական օբյեկտների պահպանության պարապմունքներ:

Բացի այդ, կինոլոգիական հաշվարկների ծրագրում ներառված են եղել ականահետախուզական և պահակային ծառայության հատուկ պարապմունքներ, այդ թվում՝ ականապատ դաշտերի հետախուզում, բնակավայրերի և առանձին օբյեկտների ականազերծում:

Sputnik Արմենիա