2023-05-22 11:44
Լրատվական գործակալություններ
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի հյուսիսային և արևելյան ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել
Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Sputnik Արմենիա